«ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ – Անարատ ինչպես բնությունը

«ՄԱՐԻԼԱ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին:

Այն մայրաքաղաք է հասնում Սյունիքից:

Սեփական ֆերմայի մաքուր հումքն ու որակի հսկողությունը, սպառողի հանդեպ պատասխանատվությունն են ՄԱՐԻԼԱԻ մրցունակ արտադրանքի երաշխիքը:

Հիմնադիրների գերխնդիրը տեղական հումքից ստացված բարձրորակ ու անվտանգ սննդամթերքը սպառողներին հասցնելն էր:

ՄԱՐԻԼԱ ավելի քան 15 տարի է մթերում եվ մշակում է իր սեփական անասնապահական ֆերմաներում արտադրվող կաթն ու միսը, եվ սննդի անվտանգության նորմերին մշտապես հետևող լաբորատորիայի խիստ վերահսկողության պարագայում բացառում է ցածրորակ արտադրանքի մուտքը շուկա։

ՄԱՐԻԼԱ մսամթերքը իր հաստատուն տեղն է զբաղեցնում Սյունիքի մարզի ու մայրաքաղաքի բազմաթիվ մարկետների վաճառատեղերում։ Տարեցտարի փոփոխվող շուկան՝ իր նոր արտադրողներով ու տեսականիով , առավել ուշադիր ու պահանջկոտ սպառողն՝ իր փոփոխվող նախասիրություններով, ստիպում են մեզ բազմապատկել զգոնությունը, հատելով հարյուրավոր կիլոմետրեր հարավային սահմանից մինչև մայրաքաղաք հասցնել այն կաթն ու կաթնաշոռը, պանիրն ու թթվասերը, այն նրբերշիկն ու բաստուրման , որը փնտրում է մեր սպառողը խանութների բազմապիսի դարակաշարերում։

ՄԱՐԻԼԱ-ի ամեն մի ապրանքատեսակի հետ Դուք տուն եք տանում մեր սերն ու ջերմությունը, Սյունիքյան արևշատությունը:

Գործարանի հոսքագծերը, արտադրական կարևորագույն սարքավորումները ներկրվել են Գերմանիայից, օտարերկրացի փորձառու մասնագետների ջանքերով տրվել է արտադրական մեկնարկը․ վերջիններս նաև իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցել տեղացի երիտասարդներին, ում շնորհիվ ավելի քան 15 տարի է մեր արտադրանքը հասնում է հավատարիմ սպառողին։ Կարճ ժամանակահատվածում, ամենօրյա կանոնակարգված աշխատանքի, լաբորատոր համակողմանի վերահսկողության արդյունքում ՄԱՐԻԼԱ ապրանքանիշը ճանաչելի է դարձել մեր երկրում։

ԱՆԱՐԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԼԱ-ի ամենօրյա գործունեության առանցքում

Դիտել ապրանքատեսականին

Ավելի քան 15 տարի է մեր արտադրանքը հասնում է հավատարիմ սպառողին

Production Image 1

Մրցակցային բարդ պայմաններում մենք զբաղեցրել ենք մեր տեղը շուկայում, բնականաբար, հաղթահարելով բազում դժվարություններ և երբևէ խաղի կանոնների փոփոխությունների պատճառով, չենք շեղվել մեր նպատակներից, երբևէ որակը չի տուժել:

Կան արտադրատեսակներ, որոնք կարող են զգալի շահութաբերություն ապահովել, սակայն մենք դրանք չենք արտադրում, որովհետև մտադիր չենք օգտագործել դրանց համար նախատեսված տարատեսակ համակցությունները:

Մեկ հերթափոխի ընթացքում ընկերությունն կարող է վերամշակել 16 տոննա կաթ և 2 տոննա մսամթերք, սակայն, քանի որ օգտագործում ենք բացառապես մեր արտադրած կաթն ու միսը, հզորություններն ամբողջությամբ չեն իրացվում:

Արտադրությունում օգտագործվում են միմիայն մեր՝ Վամաքս և Պորկպրոդ ՍՊԸ ների արտադրված կաթն ու միսը: Մենք ի սկզբանե հրաժարվել ենք տարատեսակ հավելումներից և կոնսերվանտներից: Ու դա է նաև պատճառը, որ համեմատության մեջ, երշիկեղենի պիտանելիության ժամկետները կարճ են։

Զարգացնելով անասնապահությունը Սյունիքում

Ի սկզբանե սա սոցիալական ծրագիր էր՝ տարածաշրջանում անասնապահության զարգացումը խթանելու նպատակով: Գործի առանցքում առաջնայինը շուտափույթ շահույթ ստանալը չէր: Ոլորտի փորձառուները կհաստատեն, որ գյուղատնտեսությունը մեծ ջանքեր, ներդրումներ ու ժամանակ է պահանջում: Աստիճանաբար ընդլայնվել է ընկերությունն ու ստեղծվել է արտադրող, վերամշակող և իրացնող ձեռնարկությունների շղթա: Արդյունքում բիզնեսը կայացել է:

ՄԱՐԻԼԱ Բրենդը դիմացել է ժամանակի ու սպառողի փորձությանը